Չիլիում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել բնական հրդեհների պատճառով

14:10, 13 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի կենտրոնական մասի Վալպարաիոսոյի մարզի տարածքում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել բնական հրդեհների պատճառով, որոնք 200 հեկտարը գերազանցող տարածք են ճարակել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tercera հրատարակությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը (ONEMI):
Ինչպես հաղորդվում Է, սաստիկ հրդեհներ են բռնկել Վալպարաիսոյի եւ Վինյա դել Մարի կոմունաներում եւ մոտեցել են բնակելի շրջաններին: Կրակի արագ տարածմանը նպաստում Է ուժգին քամին: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ONEMI-ն հայտնել Է, որ հրդեհաշիջման համար ուղարկվել Է հատուկ տեխնիկա, ներառյալ յոթ ինքնիաթիռ եւ ինն ուղղաթիռ:
«Աշխատանքը շարունակվում Է…Այս պահին կա երկու տուժած հրշեջների թվում, նրանք ուղարկվել են հիվանդանոց»,- ասված Է Twitter-ում տեղի հրշեջ վարչության հաղորդագրության մեջ:

© 2009 ARMENPRESS.am