Զելենսկին պատրաստ Է հարյուր անգամ սեղմել Պուտինի ձեռքը Ղրիմը վերադարձնելու դեպքում

12:52, 13 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, թե պատրաստ Է ոչ մեկ անգամ սեղմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքն «օկուպացված Դոնբասն» Ուկրաինային վերադարձնելու դեպքում եւ Էլի շատ ավելի անգամ Ղրիմը վերադարձնելու դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «1+1» հեռուստաալիքում «Իշխանության իրավունք» ծրագրի եթերում պատասխանելով այն հարցին, թե ինքը սեղմել Է արդյոք Պուտինի ձեռքը դեկտեմբերի 9-ին Փարիզում, Զելենսկին ասել Է. «Այո՛: Այո՛: Իսկ ինչպե՞ս կարելի Է այլ կերպ հանդիպել բարձր մակարդակով: Ինչպե՞ս կարելի Է առանց դրա երկխոսություն սկսել»: «Եվ ես ձեզ անկեղծորեն կասեմ, որ եթե վաղը մեզ վերադարձնեն մեր հողը՝ մեր ժամանակավորապես օկուպացված Դոնբասը, ապա ես կարող եմ եւս տասն ագամ սեղմել ձեռքը, իսկ եթե մեզ վերադարձնեն Ղրիմը, կարելի Է նաեւ հարյուր անգամ»,- ընդգծել Է Զելենսկին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

© 2009 ARMENPRESS.am