Բրիտանական ընտրությունները Շոտլանդիային անկախության նոր հանրաքվեի մանդատ տվեցին. Սթերջեն

12:07, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենը խոստացել Է Լոնդոնից պահանջել տարածաշրջանի անկախության հանրաքվեի անցկացման օրինական իրավունքի շնորհում Էդինբուրգին՝ դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաջողության լույսով:

Դեկտեմբերի 13-ին այդ մասին նա հայտարարել Է՝ կայացած ընտրություններից հետո քվեները հաշվելու ժամանակ, ընտրություններ, որոնց ընթացքում ՇԱԿ-ն արդեն ավելի լավ արդյունք Է ցույց տվել, քան 2017 թվականին կայացած նախորդ ընտրություններում, եւ մոտենում Է այն բանին, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում դառնա Շոտլանդիայի շահերի գործնականում միակ ներկայացուցիչը:

«Այժմ մենք ունենք մանդատ Շոտլանդիայի մարդկանց առաջարկելու ընտրություն իրենց սեփական ապագայի հարցում»,- ասել նա Sky News հեռուսաալիքի եթերում: «(Վարչապետ) Բորիս Ջոնսոնն ունի Մեծ Բրիտանիան Եվրամիությունց դուրս բերելու մանդատ: Բայց նա կատեգորիկ կերպով մանդատ չունի Եվրամիությունց դուրս բերելու Շոտլանդիան»,-ընդգծել Է Սթերջենը՝ հիշեցնելով, որ 2016 թվականի հանրաքվեում շոտլանդացիները դեմ են քվեարկել Brexit-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am