ԱՄՆ-ը Ջոնսոնի հաղթանակից հետո կկարողանա խոշոր առեւտրական գործարք կնքել Բրիտանիայի հետ. Թրամփ

11:52, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում Է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորած Պահպանողական կուսակցության հաղթանակը թույլ կտա կողմերին՝ կնքել նոր առեւտրական գործարք: Այդ մասին նա դեկտեմբերի 13-ին գրել Է Twitter-ում:

«Շնորհավորում եմ Բորիս Ջոնսոնին հոյակապ հաղթանակի առթիվ: Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն այժմ ազատորեն կկարողանան զգալի չափով նոր առեւտրական գործարք կնքել Brexit-ից հետո: Այդ գործարքի ներուժն անհամեմատ ավելի մեծ Է, իսկ դրանից օգուտներն՝ ավելի շատ, քան ԵՄ-ի հետ (Մեծ Բրիտանիայի) գործարքի դեպքում հետ»,-գրել Է Սպիտակ տան ղեկավարը: Դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում կայացած ընտրություններում ձայների հաշվարկը դեռեւս շարունակվում Է, բայց Ջոնսոնի կուսակցությունն արդեն բացարձակ մեծամասնություն Է ապահովել Համայնքների պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am