Բրիտանացի լիբերալ-դեմոկրատների առաջնորդը չկարողացավ պահպանել իր տեղը խորհրդարանում

11:35, 13 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիբերալ-դեմոկրատներ» բրիտանական կուսակցության առաջնորդ Ջո Սուինսոնը, որը ձգտում Էր հասնել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու չեղարկման, չի կարողացել պահպանել իր տեղը խորհրդարանում: Այդ մասին հայտնի Է դարձել դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից հետո ձայների շարունակվող հաշվարկի արդյունքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քաղաքական գործիչը, որը հավակնում Էր այն բանին, որ ամրապնդի իր կուսակցության դիրքը, որպես երկրի երրորդ քաղաքական ուժ Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայացուցչին տանուլ Է տվել ընդամենը 149 ձայնի տարբերությամբ:
«Այս արդյունքները սարսափ ու խառնաշփոթություն կբերեն»,-ասել Է քաղաքական գործիչը, պարզաբանելով, որ նկատի ունի ԵՄ-ից երկրի այժմ անխուսափելի դուրս գալը եւ նացիոնալիզմի աճը Շոտլանդիայում:
Գործող կանոնների համաձայն, այժմ Սուինսոնին հարկ կլինի վայր դնել կուսակցության առաջնորդի լիազորությունները, որոնք նա կատարում Էր այս տարվա հուլիսից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am