Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան

11:12, 13 Դեկտեմբեր, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 13  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան:

 Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից: Մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերությունները կատարում են ճանապարհների մաքրման աշխատանքեր:

«Շիրակի մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների աղ-ավազային խառնուրդով մշակման աշխատանքներ։ Մարզում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան»,-նշեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը՝  վարորդներին խորհուրդ տալով երթևեկել ձմեռային անվադողերով:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am