Ոստիկանները բացահայտել են բջջային օպերատորիի Գորիսում գտնվող մասնաճյուղի ղեկավարի ապօրինությունները

20:00, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանում գործող բջջային օպերատորներից մեկի Գորիս քաղաքում գտնվող մասնաճյուղի ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ըստ քննությանը հայտնի տվյալների՝ մասնաճյուղի աշխատակիցներից մեկը  2010-ից 2013 թվականների ընթացքում չի հաճախել աշխատանքի, սակայն նրա անվամբ դուրս է գրվել աշխատավարձ։ Նախնական հաշվարկով՝ ընկերության ֆինանսական միջոցներից դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 2 միլիոն 110 հազար դրամից ավելի գումար, որը յուրացվել է։

Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացման կամ վատնման հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից փոխանցվել է տարածքային քննչական բաժին՝ հետագա քննության համար։

Հանգամանքները պարզվում են։ 

 

 


© 2009 ARMENPRESS.am