«Մեծն Գեթսբի»-ի ռեժիսորը պատրաստվում Է նկարահանել «Վարպետը եւ Մարգարիտան»

17:22, 12 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսորը Բազ Լուրմանը ձեռք Է բերել Միխայիլ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» Էկրանավորելու իրավունքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline-ը:
Այդ գնումն իրականացնելուն նրան օգնել են իրավատերեր Սվետլանա Միգունովա-Դալին («Լեգենդ թիվ 17») եւ Գրեյս Լոն: Նրանք նոր նախագծի պրոդյուսերները կլինեն Լուրմանի եւ Նատալյա Ռոգալի հետ միասին:
«Ահա արդեն քսան տարուց ավելի Է՝ ես զարմանալի կապ եմ զգում այդ վեպի հետ, եւ ես վաղուց Էի ցանկանում ձեռք բերել այդ արտասովոր գրքի Էկրանավորման իրավունքը,-հայտարարել Է Լուրմանը:-Ես այնքան հուզված եմ, որ, վերջապես, հնարավորություն ստացա մեկնաբանել այդ ստեղծագործությունը, որն իր ժամանակին իսկական ճեղքում Է դարձել»:
Ֆիլմով զբաղվելու Է Baz & Co. ընկերությունը:
Լուրմանն այժմ պատրաստվում Է Էլվիս Փրեսլիի մասին բայոպիկի նկարահանումներին, որտեղ խաղալու են Օսթին Բաթլերը եւ Թոմ Հենքսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am