Քրիսթեն Սթյուարթն ինքնատիպ հագուստով Է եկել իր ֆիլմի պրեմիերային

15:40, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի Քրիսթեն Սթյուարթն «Սիբերգ» ֆիլմի պրեմիերային եկել Էր պիջակով, որը հագել Էր մերկ մարմնի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Vogue-ը: Միջոցառրումը տեղի Է ունեցել դեկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում:

Դրա համար 29-ամյա հայտնին ընտրել Էր Chanel-ի նուրբ վարդագույն դասական կոստյում, որը բաղկացած Էր պիջակից եւ մանրածալքերով կիսաշրջազգեստից: Կոստյումը պատրաստվել Էր դիզայներ Վիարի կողմից եւ տեղ գտել գարուն 2020-ի հավաքածուում: Սթյուարթը հագուստն ամբողջացրել Էր Chanel-ի բազմաշերտ մանյակով, ինչպես նաեւ մարգարտե մի քանի թեւնոցով: «Սիբերգ» կինոնկարում դերասանուհին մարմնավորել Է դերասանուհի Ջին Սիբերգին, որը հանդես Էր գալիս հանուն սեւամորթների համար հավասար իրավունքների:


© 2009 ARMENPRESS.am