Թաիլանդում ծնվել Է կատվի ձագ՝ երկու գլխով

15:02, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդում պարսկական կատուն լույս աշխարհ Է բերել ձագ՝ երկու գլխով: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bangkok Post հրատարակությունը: Ռաթբուրիի նահանգի գյուղերից մեկի բնակչուհին պատմել Է, որ դեկտեմբերի 9-ին իր կատուն մի քանի ձագ Է ունեցել: Դրանցից մեկը երկու գլուխ ունի:

Այդ մուտացիայի պատճառով նրա մոտ շնչառության հետ կապված խնդիրներ են առաջացել: Սակայն կինը խոստացել Է, որ հնարավոր ամեն ինչ կանի, որ կենդանին ողջ մնա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am