Վրաստանի խորհրդարանը տարհանվում Է. ընդդիմությունը կասկածելի հեղուկ Է լցրել նիստերի դահլիճում

13:39, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն շտապ կարգով լքել են նիստերի դահլիճը, քանի որ ընդդիմադիրները կասկածելի հեղուկ են լցրել այնտեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն հայտարարել Է, որ ներկայում պարզվում են պատահարի մանրամասնությունները: Միջադեպի վայր են ժամանել ՆԳ նախարարության ներկայացուցիչները:

Ինչպես վկայում են պատգամավորները, նիստերի դահլիճում սուր հոտ Է տարածվում: Խորհրդարանի լիագումար նիստը, որի ընթացքում պետք Է քվեարկություան անցկացվեր Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածությունների շուրջ, ընդհատված Է եւ հայտնի չԷ, թե երբ այն կվերսկսվի, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am