Ալժիրում նախագահական ընտրություններ են ընթանում

12:54, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 08:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին) Ալժիրի նախագահական ընտրություններում սկսվել Է աշխատանքն ընտրատեղամասերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ալժիրի APS լրատվական գործակալությունը:

Ալժիրի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցկացվում Է բողոքի չդադարող զանգվածային ակցիաների ֆոնին. դեկտեմբերի 11-ին հազարավոր ալժիրցիներ Էին դուրս եկել ցույցի, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն ընտրությունների անցկացմանն այն պայմաններում, երբ երկիրը ղեկավարում են «հին ռեժիմի» ներկայացուցիչները:

Ընդամենն Ալժիրի բարձրագույն պետական պաշտոնին հավակնում Է հինգ թեկնածու: Նրանք բոլորը բարձր պաշտոններ են զբաղեցրել նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի կառավարման ժամանակաշրջանում, ինչը հարուցում Է բազմաթիվ ալժիրցիների դժգոհությունը: Առավել ուժեղ թեկնածու Է համարվում նախկին վարչապետ, «Թալայիա ալ-Խուրիաթ» կուսակցության ղեկավար 75-ամյա Ալի Բենֆլիսը:

Ալժիրի իշխանությունները հույս ունեն, որ ընտրությունները վերջ կդնեն երկրում քաղաքական անկայունության ժամանակաշրջանին, որը նա ապրում Է այս տարվա փետրվարից: Հզոր ժողովրդական բողոքների արդյունքում գրեթե քսան տարի իշխանության գլուխ գտնված Աբդելազիզ Բուտեֆլիկան ստիպված եղավ վաղաժամկետ հրաժական տալ ապրիլի 2-ին: Ալժիրի ժամանակավոր ղեկավարը, Սահմանադրության համաձայն, 90 օրով դարձավ խորհրդարանի վերին պալատի խոսնակ Աբդելքադեր Բենսալահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am