Երևանում ավտոմեքենա է այրվել

09:52, 12 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը  դեկտեմբերի 12-ին, ժամը 05:52-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Գոգոլի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոգոլի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:16-ին, մարվել՝ 06:30-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:


© 2009 ARMENPRESS.am