Առաջին զորամիավորման զորամասերում ավարտվել են նորակոչիկների ընդունման նախապատրաստական աշխատանքները

19:19, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առաջին զորամիավորման զորամասերում, 2019թ. ձմեռային զորակոչին ընդառաջ, ավարտվել են նորակոչիկների ընդունման նախապատրաստական աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասերում ստեղծվել են համալրման ընդունման համար անհրաժեշտ բոլոր զորանոցային և սոցիալ-կենցաղային պայմանները։


© 2009 ARMENPRESS.am