Բրեդ Փիթը պատասխանել Է Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո նոր սիրավեպերի վերաբերյալ հարցին

17:51, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը պատասխանել Է Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո նոր սիրավեպերի վերաբերյալ հարցին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The New York Times հրատարակությունը:

Աստղի խոսքով՝ ինքը չի խուսափում հարաբերություններից, բայց նաեւ ոչ ոքի հատուկ չի փնտրում: «Չգիտեմ, թե կանանց հետ քանի սիրավեպ են ինձ վերագրել վերջին երկու-երեք տարվա ընթացքում, բայց այդ ասեկոսեներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը»,-նշել Է արտիստը:

2014 թվականին Բրեդ Փիթն ամուսնացել Է Անջելինա Ջոլիի հետ: Զույգը վեց երեխա ունի, որոնցից երեքը որդեգրված են: 2016 թվականի սեպտեմբերին դերասանուհին ապահարզան Է տվել: Ճշտվել Է, որ Ջոլին ամուսնուց դժգոհ Էր երեխաների դաստիարակության նրա մեթոդների պատճառով: Բաժանվելուց հետո Փիթին սիրավեպ Էին վերագրում իր գործընկերուհու՝ Շառլիզ Թերոնի հետ:

Ավելի ուշ դերասանուհին կատակել Է, ասելով, որ իրենք ռոմանտիկ կապ են ունեցել, որի մասին ինքը չի Էլ իմացել: Այս տարվա աշնանը դերասանին կասկածել են ոսկերչական զարդերի դիզայներ եւ հոգեւոր բժշկող Սաթ Հարի Հալսայի հետ հարաբերությունների մեջ, սակայն այդ տեղեկատվությունը նույնպես չի հաստատվել: Նոյեմբերին մի շարք ԶԼՄ-ներ նաեւ հայտնել են, որ 55-ամյա Փիթը հանդիպում Է 30-ամյա դերասանուհի Ալիա Շոքաթի հետ: Հայտնիներին միասին նկատել են Քանյե Ուեսթի օպերայի ցուցադրությանը:


© 2009 ARMENPRESS.am