Շուրջ 10 հազար մարդ Է մասնակցել բողոքի կլիմայական ակցիային Սիդնեյի քաղաքապետարանի մոտ

14:53, 11 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 11-ին շուրջ 10 հազար մարդ Է հավաքվել Սիդնեյի քաղաքապետարանի մոտ՝ բողոքելով կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում կառավարության անգործության եւ ընդգրկուն անտառային հրդեհներին դիմակայելու՝ նրա անընդունակության դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր ակցիան հրատապ միջոց Է կառավարության նկատմամբ, քանի որ մենք արդեն իրակապես ականատես ենք լինում մարդկային զոհերի եւ Էական կորուստներ ենք կրում կլիմայական փոփոխությունների հարուցած ճգնաժամի պատճառով: Մեր կառավարությունը չի ընդունում կապը վիթխարի հրդեհների եւ գլոբալ տաքացման միջեւ եւ հրաժարվում Է միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու համար»,- ՏԱՍՍ-ին ասել Է Քլոյա Ռաֆերտին Uni Students for Climate Justice բնապահպանական կազմակերպությունից:
Բողոքավորների պահանջների թվում են՝ հրշեջ ծառայությունների ֆինանսավորման անհապաղ ավելացումը, անվտանգության ապահովումը ծխից տառապող աշխատողների համար, ներառյալ աշխատանքի դադարեցման հնարավորությունն օդի աղտոտման բարձր մակարդակների դեպքում, աղտոտման պատճառով արտակարգ հիվանդաթերթիկի օրերի թվի ավելացումը եւ օդորակիչներով բոլոր հասարակական շենքերի պարտադիր հանդերձումը:
«Մենք նաեւ պահանջում ենք բոլոր ածխային, նավթային եւ գազային նախագծերի շուտափույթ դադարեցում եւ անցում Էներգիայի վերականգնվող աղբյուրների, հանածո վառելիքի արտահանման դադարեցում եւ ճյուղի բոլոր աշխատակիցներին նոր աշխատատեղերի տրամադրում»,- հավելել Է Ռաֆերտին:

© 2009 ARMENPRESS.am