ԱՄՆ-ի ընկերությունում աշխատակիցներին 10 մլն դոլար են վճարել ի նշան երախտագիտության

14:10, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների շինարարական ընկերություններից մեկի ղեկավարությունը շուրջ 10 միլիոն դոլար Է ծախսել ի նշան երախտագիտության իր աշխատակիցներին հավելավճարներ տալու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:

Անակնկալը ֆիրմայի կոլեկտիվին սպասում Էր առաջիկա տոների առթիվ կազմակերպված ամենամյա երեկույթում: Դրա սկսվելուց առաջ 198 աշխատողներից յուրաքանչյուրին տրվել Է կարմիր ծրար, որի պարունակության մասին նրանցից ոչ մեկը չի կռահել: «Երբ ես բացեցի ծրարը, աչքերիս չհավատացի»,- մեջբերում Է անում հեռուստաընկերությունն աշխատակցուհիներից մեկի խոսքից: Յուրաքանչյուր ծրարում դրված Էր տարբերի գումարի չեկ՝ կախված ընկերությունում անցկացված տարիների քանակից: Այսպես, սկսնակ աշխատակիցները որպես նվեր ստացել են 100 դոլարից ոչ պակաս, մինչեռ ամենափորձառու աշխատողն ստացել Է 270 հազար դոլարի չափով միանվագ վճարում: «Մենք ցանկանում Էինք աշխատակիցներին շնորհակալություն հայտնել մեր աշխատանքում ձեռք բերված նպատակի համար»,- մեջբերում Է անում հեռուստաընկերությունն ընկերության նախագահի խոսքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am