Բասկետբոլի Մ16 տարեկանների մրցակիցները Եվրոպայի առաջնությունում հայտնի են

09:34, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների մրցակիցները Եվրոպայի առաջնությունում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2020 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ  ընտրանու մրցակիցներն են Ալբանիայի, Կոսովոյի, Սան Մարինոյի, Ջիբրալթարի և Մալթայի հավաքականները:

Առաջնությունը տեղի կունենա հուլիսի 11-19-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում։


© 2009 ARMENPRESS.am