Հայաստանի բասկետբոլի թիմը կմրցի Ադրբեջանի հետ

17:53, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի դարձան Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի մրցակիցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2020 թվականի բասկետբոլի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ ընտրանու մրցակիցներն են Իռլանդիայի, Անդորրայի և Ադրբեջանի հավաքականները:

Առաջնությունը տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 4-ը Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում:


© 2009 ARMENPRESS.am