ՀԱԷԿ-ը 2020-ի մայիսին 65 օրով պլանային կանգ կիրականացնի

17:50, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային էլեկտրակայանը 2020-ի մայիսի 15-ից 65 օրով կանգ կիրականացնի՝ պլանային աշխատանքների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ատոմակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Պլանային կանգն այս պահի ռեժիմներով նախատեսված է մայիսի 15-ից՝ 65 օրով։ Կլինի ամբողջական կանգառ»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ սպառման, արտահանման, ներմուծման ռեժիմներից կախված այդ ժամկետները կարող են փոխվել:  

Կկատարվեն հովացման աշտարակի վերանորոգման և շատ այլ աշխատանքներ:


© 2009 ARMENPRESS.am