Արմեն Աբրոյանն ընդունել է «Cisco» ընկերության պատվիրակությանը

15:29, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանն ընդունել է «Cisco» ընկերության պատվիրակությանը՝ ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Մարտինչուկի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սերգեյ Մարտինչուկը ներկայացրել է ընկերության գործունեությունը, որը ծավալվում է տեխնոլոգիական տարբեր ուղղություններով՝ թվայնացում, կիբեռանվտանգություն, տվյալների մշակում: Նշվել է նաև, որ ունեն գործունեության մեծ փորձ և կարևոր են համարում մեր երկրի հետ փոխշահավետ գործակցության ընդլայնումը։

Արմեն Աբրոյանը ներկայացրել է նախարարության հիմնական ուղղվածությունները՝ շեշտը դնելով  թվայնացման, մասնագիտական կրթության ոլորտի քաղաքականության և թվային օրակարգի ձևավորման վրա,  մանրամասնել է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության, փորձի փոխանակման  մի շարք տարբերակներ։ Մասնավորապես,  լայնաշերտ կապի՝ 5G և իրերի ինտերնետի ներդրման,  կիբեռանվտանգության, էկոհամակարգի զարգացմանն ուղղված գործունեության, տեխնոլոգիական կրթական ծրագրերում փոխգործակցության հնարավորությունները։  

Պայմանավորածություն է ձեռք բերվել  համագործակցելու երեք հիմնական ուղղություններով՝  կիբեռանվտանգության և տվյալների մշակման կենտրոնների ստեղծման, տեխնոլոգիական ոլորտի տարբեր մակարդակի մասնագետների համար դասընթացներ կազմակերպելու շուրջ։


© 2009 ARMENPRESS.am