«Նորմանդական քառյակի» ղեկավարներն առաջընթացի են հասել «Մինսկ-2»-ի կատարման հարցում. փորձագետ

14:22, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորմանդական քառյակի»՝ դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած գագաթնաժողովը նշվեց մի շարք դրական գործոններով, դրա մասնակիցներին հաջողվեց որոշակի առաջընթացի հասնել ներուկրաինական ճգնաժամի կարգավորման ճանապարհին: Դեկտեմբերի 10-ին ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում այս կարծիքն Է հայտնել ՌԴ-ի նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նորմանդական քառյակի» գագաթնաժողովի դրական գործոնն այն Է, որ կայացավ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների երկկողմ հադիպումը, ինչպես նաեւ այն, որ հաստատվեց Մինսկի պայմանավորվածությունների բազային համաձայնությունը, որը Կիեւին բազմաթիվ միջոցների կատարման Է պարտավորեցնում Դոնբասի հակամարտության կարգավորման շրջանակում,- նշել Է փորձագետը:- Կարելի Է ասել, որ ձեռք Է բերվել առաջընթաց, բայց սահմանափակ»:

Անդրադառնալով Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման հարցին՝ որը չի քննարկվել նորմանդական ձեւաչափի շրջանակում, այլ արծարծվել Է Վլադիմիր Պուտինի հետ Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպմանը, փորձագետն արձանագրել Է, որ, «ըստ երեւույթին, գազի տարանցման շուրջը համաձայնության գալ չի հաջողվել»:


© 2009 ARMENPRESS.am