Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետն երկարաձգվեց

12:32, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը որոշեց երկարաձգել 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հարցը դեկտեմբերի 10-ի նիստում ընդունվեց միաձայն՝ 97 կողմ ձայնով:

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ առաջարկում են հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել 6 ամսով:


© 2009 ARMENPRESS.am