Դեկտեմբերի 10-ին սպասվող իրադարձությունները

09:33, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Դեկտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (հասցե՝ ք. Երևան, Արգիշտի փող.1), տեղի կունենա Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի մամուլի ասուլիսը:

Փոխքաղաքապետը կներկայացնի Ամանորի տոնական միջոցառումների վերաբերյալ մանրամասներ:

Այսօր՝ դեկտեմբերի  10-ին,  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կայցելեն Հայկական ատոմային էլեկտրակայան:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական կենտրոնում կանցկացվի Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի տարեկան միջոցառումը: Ներկա կլինի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ կիրականացնի հանրային քննարկում:

Երևանում կանցկացվի քննարկում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրինագծի սկզբունքների շուրջ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կիրականացվի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը:

«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթը կամփոփի արդյունքները: Հաղթողները հանդիսավորությամբ կստանան մրցանակներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am