Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի վերջին հանդիպումները

09:05, 10 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի վերջին տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Նապոլի»-ն տանը կխաղա «Գենկ»-ի, «Զալցբուրգ»-ը` «Լիվերպուլ»-ի դեմ:

F խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ն կընդունի Պրահայի «Սլավիա»-ին, «Ինտեր»-ը` «Բարսելոնա»-ին:

G խմբում «Լիոն»-ի մրցակիցը «Լայպցիգ»-ն է, «Բենֆիկա»-ը` «Զենիթ»-ը:

Եվ H խմբում «Չելսի»-ն կփորձի գերազանցել «Լիլ»-ն, «Այաքս»-ը` «Վալենսիա»-ին:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:


© 2009 ARMENPRESS.am