Հինգերորդ զորամիավորումն անցկացրել է վարչակազմի սպաների գործնական պարապմունք

18:12, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ զորամիավորման վարչակազմի սպաների մասնագիտական ունակությունները ստուգելու և կատարելագործելու նպատակով օրերս անցկացվել է «Պաշտպանողական օպերացիայի կազմակերպումը» թեմայով գործնական պարապմունք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարին են ներկայացվել զեկույցներ և առաջարկություններ, անձնակազմին տրվել են ցուցումներ առկա բացթողումները շտկելու ուղղությամբ:

 


© 2009 ARMENPRESS.am