Հարավկորեական Samsung-ի երեք ղեկավարներ բանտարկության են դատապարտվել խարդախության համար

17:03, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական Samsung Electronics կորպորացիայի բարձրագույն օղակի երեք ղեկավարներ մեղավոր են ճանաչվել խարդախության մեջ եւ դատապարտվելեն բանտարկության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին հայտնել Է Yonhap New գործակալությունը:

Սեուլի կենտրոնական վարչական օկրուգի դատարանի որոշմամբ, Samsung Electronics-ի փոխնախագահը, որը պատասխանատու Է ընկերության ֆինանսական միջոցների համար, ստացել Է երկու տարվա բանտարկություն, մյուս երկու ամբաստանյալներին դատապարտել են մեկուկես տարվա ազատազրկման: Մասնավորապես, նրանք մեղադրվել են այն բանում, որ նրանց ցուցումով ընկերության մյուս աշխատակիցները փորձել են թաքցնել եւ ոչնչացնել այն փաստաթղթերը, որոնք վերաբերել են կորպորացիայի ֆինանսական հաշվետվությանը: Կորեայի Հանրապետության դատախազությունը ներկայում Samsung Electronics դուստր ընկերությանը՝ դեղորայքային պատրաստուկներ արտադրող Samsung BioLogics-ին, կասկածում Է այդ ձեռնարկության բաժնետոմսերի արժեքի արհեստական բարձրացման մեջ:

Այսպես, հսկիչ մարմնում գտնում են, որ 2015 թվականին Bioepis ամերիկա-հարավկորեական համատեղ ընկերությունում բաժնետոմսերի արժեքի հաշվարկման բանաձեւի անօրինական փոփոխման հետեւանքով Samsung BioLogics-ի կապիտալիզացիան կտրուկ աճել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am