«Միսս տիեզերք» մրցույթի 2019 թվականի հաղթող Է դարձել ՀԱՀ-ի ներկայացուցիչը

09:57, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ներկայացուցիչ Զոզիբինի Տունցին դարձել Է «Միսս տիեզերք» միջազգային մրցույթի 2019 թվականի հաղթողը: Դեկտեմբերի 10-ին այդ մասին հայտնել Է միջոցառման պաշտոնական կայքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

26-ամյա հաղթողը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ակտիվ մարտիկ Է: «Նա սոցցանցերում իր աշավը նվիրել Է գենդերային կարծրատիպերի փոփոխմանը: Նա հպարտորեն հանդես Է գալիս բնական գեղեցկության օգտին եւ կանանց կոչ Է անում իրենց սիրել այնպիսին, ինչպիսին իրենք կան»,- ասված Է Զոզիբինի Տունցիի պրոֆիլում: Մրցույթի ֆինալիստների եռյակ են մտել նաեւ Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մեդիսոն Անդերսոնը եւ մեքսիկուհի Սոֆյա Արագոնը:


© 2009 ARMENPRESS.am