Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

12:11, 8 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 8-ին, ժամը 08:41-ին  տեղեկություն է ստացել, որ ժամը 00:15-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում չբացահայտված մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Գայանե Ս.-ին (ծնված 1972 թ.), ով հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տուժածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:


© 2009 ARMENPRESS.am