«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը

10:39, 7 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ծո, ըսիգ սաֆսեմ սայլուգ է». Գյումրիում ամենից շատ կիրառվող արտահայտություններից է, կարելի է ասել՝ գլխավոր լոզունգներից:  Գյումրու բարբառը ամենքին է հայտնի: Գումրեցին էլ պակաս հայտնիներից չէ: Նրանք այսօր արդեն կարողանում է լիաթոք ծիծաղել ու լավատեսորեն առաջ նայել:

«Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր Արսեն Վարդանյանը  պատմել է «Իմ ֆռռիկի» ու մեխերի շարքի մասին: Մեխերի նախաձեռնությունը սկսել են հենց իրենց վագոն-տնակից. «Որպես հիշողություն միայն տնակը քանդելուց հետո գետնին թափված մեխերն էին մնացել տնակի տարածքում»: Այդտեղից էլ որոշել են մեխերին նոր տեսք հաղորդել ու ստեղծագործությունների շարքը վերնագրել են «Հիշողություն»:

Արան էլ սիրով շարունակում է իր քյալլայի գործը: Ամենաավանդական ու գաղտնիքներով լի գործն է անում:

Գյումրեցիները պատմել են նաեւ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի ընկեր Ղազարյանի դերակատարի մասին: Նա դերասան չէր՝ տաքսու վարորդ էր, անունն էլ Ջղեր Խաչիկ»:

 Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am