Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալներով Հայաստանն եկող տարի առաջ կանցնի Ադրբեջանից

11:00, 6 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ծավալներով 2020թ. առաջ կանցնի Ադրբեջանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019թ. ՀՀ-ին հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով առաջ անցնել Վրաստանից: Բայց առավել կարևոր է, որ 2020թ. արդյունքներով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից, այս սանդղակում ՀՀ-ն առնվազն վերջին տասնամյակներում եղել է վերջինը, այս սանդղակում 2020թ. ՀՀ-ն լինելու է առաջինը, և սա է տնտեսական հեղափոխության դրոշը: Եվ այս դրոշը տանում է ՀՀ ազատ, արժանապատիվ, հպարտ, աշխատասեր քաղաքացին»,- ասաց վարչապետը:

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ կքվեարկեն «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծին:


© 2009 ARMENPRESS.am