«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Աջակցություն ստացող եւ դիմադրության հանդիպող անկախական շարժում

09:22, 6 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խաղաղ Եվրոպան բավականաչափ անտեսանելի եւ անկայուն շերտեր ունի: Դանիան այսօր կանգնած է աշխարհի ամենամեծ կղզին՝ Գրենլանդիան, իր տիրապետությունից կորցնելու վտանգի առջեւ: Ապահովում է Դանիայի ելքը դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս: Բացի այդ, այնտեղ են տեղակայված նավթագազային խոշոր պաշարները՝ հսկա կղզու ափերի մոտ հայտնաբերվել է 53 մլրդ բարել նավթ:

Աշխարհամասի հաջորդ՝ անտեսանելի մասնատման առջեւ կանգնած երկիրը Բելգիան է, որի մայրաքաղաք Բրյուսելը ԵՄ կենտրոնատեղին է: Այս երկրի Ֆլանդրիա տարածքի ՏԻՄ ընտրություններում ազգայնական «Նոր ֆլամանդյան միությունը» միշտ բավականաչափ ձայներ է հավաքում, կողմնակից է կա՛մ Ֆլանդրիայի անկախությանը, կա՛մ պահանջում է Բելգիայի թագավորությունը վերածել համադաշնային (կոնֆեդերատիվ) պետության: Արեւմտյան Ֆլանդրիան ունի Բրյուգե կենտրոնը, իսկ Արեւելյան Ֆլանդրիան՝ Անտվերպեն կենտրոնը, որը Եվրոպայում 2-րդ -խոշոր նավահանգիստն է: Եվ արդեն հասկանալի է, թե այս դեպքում ինչ կլինի բելգիական պետության հետ, հատկապես, որ անկախացած տարածքի պայմաններում Բելգիան կկտրվի նաեւ Հյուսիսային ծովից:

Իտալիան Հռոմեական կայսրությունից մնացած մի տարածք է, որ նույնպես պառակտման վտանգ ունի: Իտալիայի պատմությունը փաստում է, որ հակամարտ կողմերի միավորմամբ է «պարտադրվել» Իտալիա միասնական պետությունը:

Եվ Հյուսիսային Իտալիան երկար տարիներ փորձում է անկախանալ Հարավից, անգամ խորհրդային տարիներին աջակցություն էր ստանում Մոսկվայից (նաեւ՝ ռազմական) ու երբեմն էլ ահաբեկչական միջոցների էր դիմում: Այսօր էլ Թուրինն ու Միլանը պատրաստ են հակահռոմեական ճակատ բացել եւ հակված են մի օր մղելու անկախական լուրջ պատերազմ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am