Ռուսական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի «Օնեգին» ներկայացումը

17:38, 5 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանը թատերասերներին է ներկայացնելու Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հիման վրա «Օնեգին» ներկայացումը՝ նոր մոտեցումներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնախաղերը տեղի կունենան դեկտեմբերի 6-ին և 7-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ը բազմիցս է ներկայացվել հանրությանը, և հետաքրքրությունն այս գործի նկատմամբ երբեք չի նվազում:

Ռուսական թատրոնի «Օնեգին»-ում շեշտադրված են պլաստիկան և բեմական շարժումը: Ներկայացման մեջ զբաղված են Լիլիա Մուկուչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մանվել Սարգսյանը, Աննա Մանուչարյանը, Վահագն Սամվելյանը, ինչպես նաև Անուշ Սարգսյանը, Լև Նալբանդյանը, Յուլիա Ժդանովան, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Գրիգոր Խոջոյանն և Հայարփի Զուռնչյանը:

Բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի:

 


© 2009 ARMENPRESS.am