Աղաջանյանը չի բացառում, որ հանցագործություններ կվերագրվեն ոչ միայն նախկին, այլև ներկա պաշտոնյաներին

16:21, 5 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի համար անհասկանալի է, թե Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքում ինչն է ծիծաղելի: «Գուցե, հանրության որոշակի շերտերի համար ընկալվել է այնպես, որ դա միակ հանցագործությունն է, որը վերագրվում է պարոն Սարգսյանին քննչական մարմինների կողմից: Ես, իհարկե, չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, կարծում եմ, որ հանրության լայն շրջանակներում կա վստահություն, որ դա ամենևին ամբողջը չէ: Դա ընդամենը այդ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է, և չենք բացառում, բնականաբար, որ այլ գործերի շրջանակում ևս էլ ավելի մեծ մասշտաբի և էլ ավելի ծանր հանցագործություններ կվերագրվեն՝ ոչ միայն պարոն Սարգսյանին, այլև նախկին և, ինչպես տեսաք, ներկա իշխանության ներկայացուցիչներին, հետևաբար, այս տեսանկյունից, կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում», -  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Աղաջանյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:


© 2009 ARMENPRESS.am