Կառավարությունը 3 մլրդ դրամ հատկացրեց զինվորականների բնակարանային խնդիրների լուծման համար

16:05, 5 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 2 մլրդ 920 մլն դրամ հատկացրեց զինվորականների համար բնակարաններ գնելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գումարի շրջանակում 248 բնակարան կգնվի զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, բնակարան չստացած, բնակհաշվառման հերթում ընդգրկված, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած զինծառայողների համար։

Քանի որ որոշման նախագիծն ուներ նաև գաղտնի դրույթներ, այն քննարկվեց գաղտնի ռեժիմով, և կառավարություն ներկայացված որոշման նախագծում նախաձեռնության մասին այլ մանրամասներ հրապարակված չեն:


© 2009 ARMENPRESS.am