Երեք վագրիկների խաղերը հայտնվել են «Ընձառյուծի երկրի» տեսախցիկում

14:21, 5 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուրյան վայրի եռվորյակ վագրիկների խաղերը հայտնվել են «Ընձառյուծի երկիր» ազգային բնայգու տեսախցիկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեք կայտառ ձագուկները, սպասելով որսից մոր վերադարձին, խաղերով վարժական մրցումներ են սարքել, որպեսզի ապագայում իրենք կարողանան կեր հայթայթել»,- ասված Է ազգային բնայգու հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ արգելոցային անտառի՝ Կարմիր գրքում գրանցված բնակիչների կյանքի գրավիչ դրվագը գրանցել Է ֆոտոծուղակը, որը տեղակայված Է վայրի կենդանիների հսկման համար:

Ամուրյան վագրը վագրի ամենախոշոր եւ ամենահյուսիսային ենթատեսակն Է մոլորակի վրա: Պոպուլյացիայի ընդհանուր թվաքանակը կազմում Է շուրջ 580 առանձնյակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am