Վարչապետն անդրադարձավ հանրապետությունը մետաղի ջարդոնից ազատելու հետ կապված իր գրառմանը

12:32, 5 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հանրապետությունը մետաղի ջարդոնից ազատելու հետ կապված իր գրառմանը:

«Երբ ես գրառում էի արել, որ պետք է ազատվել ժանգոտած ու անպետք մետաղի ջարդոնից, շատ հետաքրքիր արձագանք ստացա: Ասում են՝ փաստորեն դուք պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը: Որ այդ մետաղը ընկած ժանգոտում է, ոչ մի կոպեկի օգուտ չի բերել այդ մարդուն, ոչինչ, որ երեխաներ են բարձրացել ընկել, ոչինչ: Ու այստեղ կրկին գալիս է ներքաղաքական դավադրությունը, որ, փաստորեն, հեղափոխությունը նրա համար էր, որ այդ «ժեշտի կուզովները» նախկին ռեժիմի շահերին ծառայեցնեն: Խելագարվելու  բան է: Ես չեմ թաքցնի, երբեմն մեր կուսակցության անդամներ, երբեմն ԱԺ պատգամավորներ են այսպիսի բաներ գրում, ուզում ես պատուհանը բացես ու...»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այստեղ ոչ թե տնտեսական, այլ քաղաքակրթական հարց է լուծվում:


© 2009 ARMENPRESS.am