Առնվազն հինգ թուրք զինվորական Է զոհվել Հալեպում ականապատված մեքենայի պայթեցման հետեւանքով. SANA

12:32, 5 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն հինգ թուրք զինվորական Է զոհվել Հալեպի նահանգի արեւելյան մասում ականապատված ավտոմեքենայի պայթելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA սիրիական գործակալությունը:

Նրա տեղեկատվության համաձայն, ականապատված ավտոմեքենան պայթեցվել Է այն ժամանակ, երբ դրա կողքով անցնում Էր թուրքական ռազմական ավտոշարասյունը: Միջադեպը տեղի Է ունեցել դեկտեմբերի 4-ի ուշ երեկոյան Ջարաբլուս քաղաքում: Թուրքական ավտոշարասյունն ուղեւորվում Էր Ջարաբլուսից արեւելք գտնվող ռազմակայան: Պայթյունի հետեւանքով վերքեր են ստացել եւս 12 թուրք զինվորներ: Բոլոր տուժածներին տեղափոխել են Թուրքիայի տարածքում գտնվող հոսպիտալ:

Միջադեպի վերաբերյալ թուրքական կողմի պաշտոնական հայտարարություններ դեռեւս չեն եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am