ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հանդես Է եկել համատեղ հայտարարությամբ

17:45, 4 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները» եւ միջազգային ահաբեկչությունը համարում են դաշնքի անդամ երկրների անվտանգության հիմնական սպառնալիքները: Այդ մասին ասված Է Լոնդոնում ՆԱՏՕ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ դեկտեմբերի 4-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են եվրատլանտյան անվտանգությանը, ահաբեկչությունը՝ դրա բոլոր ձեւերով, մշտական վտանգ Է ներկայացնում մեզ բոլորիս համար»,-նշվում Է փաստաթղթում: Մյուս սպառնալիքների թվում նշվել են միջազգային հակամարտությունները, միգրացիան, կիբեռգրոհները եւ հիբրիդային հարձակումները:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները աշխարհում Չինաստանի ազդեցության աճը համարել են միաժամանակ համագործակցության խորացման հնարավորություն եւ խնդիր: Բացի այդ, նրանք հաստատել են տիեզերքը որպես դաշինքի գործունեության ոլորտ ճանաչելու որոշումը:

Գագաթնաժողովի արդյունքներին նվիրված իր ելույթում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ն տիեզերքն օգտագործելու Է կապ ապահովելու եւ դիտարկումների համար՝ զենք չտեղաբաշխելով այնտեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am