Բրեդ Փիթը խոստովանել Է, որ լաց չի եղել գրեթե 20 տարի

14:49, 4 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Interview Magazine հրատարակությունը հրապարակել Է դերասաններ Բրեդ Փիթի եւ Էնթոնի Հոփքինսի զրույցը, որի ընթացքում նրանք եկել են այն եզրակացության, որ տարիքի հետ մարդիկ ավելի խոցելի են դառնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես լաց չեմ եղել շուրջ 20 տարի, բայց այժմ ավելի հուզական եմ դարձել: Ինձ մտահոգում են երեխաները, ընկերները, նորությունները,- խոստովանել Է դերասանը: -Կարծում եմ, որ դա լավ նշան Է: Դրան Հոփքինսը, որը Փիթի հետ նկարահանվել Է «Աշնան լեգենդները» (1994 թ.) եւ «Ծանոթացեք, Ջո Բլեք» (1998 թ.) ֆիլմերում, հավելել Է, որ նման արցունքները, որպես կանոն, չեն թափվում տխրության պատճառով: «Տարիքի հետ հայտնաբերում եք, որ երբեմն պարզապես ցանկանում եք լաց լինել: Պատճառը վիշտը չԷ: Խոսքը կյանքի վեհության մասին Է»,-մեկնաբանել Է «Օսկար» մրցանակի դափնեկիրը: Դերասանները քննարկել են սխալները, որոնք կատարել են անցյալում: Բրեդ Փիթի կարծիքով՝ մարդկանց մասին պետք Է դատել ոչ թե նկատի առնելով նրանց վրիպումները, այլ այն, թե ինչպես են նրանք դրանց արձագանքում: «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ բոլորը միմյանց չափազանց խիստ են դատում սխալների համար: Մենք դրան չափից ավելի մեծ նշանակություն ենք տալիս,-ընդգծել Է Փիթը:-Բայց մենք միշտ ենք սխալվելու: Անհամեմատ ավելի կարեւոր Է տեսնել, թե պատահածից հետո ինչ քայլ կանի մեղավորը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am