Ամերիկյան United Airlines-ը Airbus-ի 50 ինքնաթիռ կգնի շուրջ 7 մլրդ դոլար գումարով. Bloomberg

12:00, 4 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: United Airlines ամերիկյան ավիաընկերությունը զետեղել Է Airbus-ի՝ շուրջ 7 միլիարդ դոլար ընդհանուր գումարի A321XLR մոդելի 50 ինքնաթիռների գնման պատվեր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը,:
Նոր մեքենաները պետք Է փոխարինեն Boeing 757-200-ներին, որոնց թողարկումը դադարեցվել Է մոտավորապես 15 տարի առաջ: Ներկայում United Airlines-ն օգտագործում Է այդ մոդելի 75 մեքենա: Ենթադրվում Էր, որ դրանց փոխարինելու կգան Boeing 757-200 MAX-երը, բայց, քանի որ վերջինների շահագործումը ժամանակավորապես դադարեցված Է Եթովպիայում եւ Ինդոնեզիայում երկու ընդգրկուն աղետներից հետո, ավիագծերն ստիպված Էին նոր լուծում գտնել: Ընկերությունը Airbus A321XLR-ը համարել Է փոխարինում պահանջող մոդելներին առավել մոտ տարբերակը:
«Նոր Airbus A321XLR-ն իդեալական համարժեք փոխարինում Է հին, նվազ արդյունավետ թռչող ապարատների համար»,- մեջբերում Է գործակալությունը նրա ներկայացուցչի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am