Պուտինն ու Էրդողանը դեռ չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի հարցը

21:32, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեռ չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Gazeta.ru-ն, հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

Պեսկովը հայտնել է, որ երկու երկրները շարունակում են ռազմատեխնիկական համագործակցությունը, սակայն Պուտինն ու Էրդողանը դեռ չեն խոսել С-400-ի երկրորդ խմբաքանակի մասին:

Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումից հետո Թուրքիան վիթխարի խնդիրներ է ստացել՝ կապված F-35-երի մատակարարման հետ, նրանք, հնարավոր է, ստիպված լինեն ինքնաթիռների համար դիմել Ռուսաստանին կամ Չինաստանին:


© 2009 ARMENPRESS.am