Նիկոլայ Սարիբեկյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

19:48, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Նիկոլայ Սարիբեկյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սարիբեկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ինձ վստահվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ամենայն պատասխանատվությամբ ստանձնում եմ այս կարևոր աշխատանքի լիազորությունների կատարումը»,- գրել է Սարիբեկյանը:

Դեկտեմբերի 2-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ  Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:


© 2009 ARMENPRESS.am