Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Grand Chess Tour-ի եզրափակիչում

23:18, 2 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը մեկնարկեց Grand Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնում ընթացող մրցաշարի դասական շախմատի  առաջին տուրում Արոնյանը կիսեց միավորը Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Պարտիան ավարտվեց 28-րդ քայլին: Միաժամանակ ընթացող Կարլսեն-Գիրի պարտիան դեռևս ընթանում է:

Կիսաեզրափակիչի երկրորդ դասական պարտիան շախմատիսները կանցկացնեն դեկտեմբերի 3-ին:


© 2009 ARMENPRESS.am