«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ի՞նչ շեշտադրումներ պետք է արվեն նախարարների հանդիպմանը

21:48, 2 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքագետ Նարեկ Մինասյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշել է. «Հանդիպումը արտգործնախարարների մակարդակով է, հետեւաբար, ըստ էության քննարկելու են ավելի բարձր մակարադակով քննարկված հարցերը՝ ավելի դետալացված ձեւով, քննարկելու են ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղիները: Իսկ քաղաքական բանակցությունների առումով տեղաշարժ ակնկալել պետք չէ»:

 Նա կարծիք է հայտնել, որ հիմնական շեշտադրումը պետք է դրվի հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված քայլերի, ընդհանուր ռիսկերի նվազեցման ու հումանիտար, մարդասիրական ոլորտում  նախատեսվող քայլերի վրա: Ասել է՝ նաեւ պետք է ծրագրվեն հետագա քայլերըասենք, օրինակ՝ լրագրողների փոխայցերը շարունակություն ունենալո՞ւ են, թե՞ ոչ»:

Շարունակությունը կարդացեք թերթի վաղվա համարում:


© 2009 ARMENPRESS.am