Հրշեջները մարել են բեռնատար ավտոմեքենայում բռնկված հրդեհը

20:43, 2 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 2-ին, ժամը 16:53-ին ահազանգ է ստացել, որ Չարենցավան-Արզական ավտոճանապարհին այրվում է բեռնատար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գանգրահեր տղա փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում այրվում է ՄԱԶ մակնիշի ջրատար ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:03-ին, մարվել՝ 17:06-ին: Մասամբ այրվել է բեռնատարի շարժիչի հատվածը:


© 2009 ARMENPRESS.am