Ռոջեր Ֆեդերերն առաջինն Է դարձել, ում պատկերը Շվեյցարիայում կյանքի օրոք զետեղվել Է մետաղադրամի վրա

18:00, 2 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դարձել Է առաջին մարդը, որի պատկերը կենդանության օրոք Շվեյցարիայի դրամահատարանի կողմից օգտագործվել Է մետաղադրամ հատելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Blick շվեյցարական հրատարակությունը:

38-ամյա մարզիկի պատկերն օգտագործվել Է 20 ֆրանկ անվանական արժեքով հոբելյանական արծաթե մետաղադրամի հատման համար, որը պաշտոնապես թողարկվելու Է 2020 թվականի հունվարի 23-ին (դեկտեմբերի 2-ից 19-ը մետաղադրամը կարելի Է ձեռք բերել Շվեյցարիայի դրամահատարանի առցանց-խանութում): Դրամահատարանը կթողարկի 55 հազար մետաղադրամ, իսկ ավելի մեծ պահանջարկի դեպքում պլանավորվում Է թողարկել եւս 40 հազար: Մայիսին դրամահատարանը կթողարկի 50 ֆրանկ անվանական արժեքով հոբելյանական ոսկե մետաղադրամ, որի վրա նույնպես կպատկերված կլինի Ֆեդերերը:

«Շնորհակալ եմ Շվեյցարիային ու դրամահատարանին՝ իմ նկատմամբ ցուցաբերված աներեւակայելի պատվի համար»,-գրել Ֆեդերերը Twitter-ում: Ֆեդերերը երրորդ տեղն Է զբաղեցնում Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայում եւ 103 մարցաշար Է շահել կազմակերպության հովանու ներքո, այդ թվում՝ Մեծ սաղավարտի 20 տիտղոս, ինչը ռեկորդային ցուցանիշ Է:

Նա վեց անգամ շահել Է Ավստրալիայի բաց առաջնությունը, մեկ անգամ՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը, ութ անգամ՝ Ուիմբլդոնը, հինգ անգամ՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունը: Նա նաեւ 2008 թվականի օլիմպիական չեմպիոն Է զուգախաղում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am