Հայաստանում է ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնի պատվիրակությունը
15:08, 2 Դեկտեմբեր, 2019ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանով նախատեսված աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնի պատվիրակությունը:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
© 2009 ARMENPRESS.am