Արոնյանը մեկնարկում է Grand Chess Tour-ի եզրափակիչում  

11:59, 2 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց  ընտրանու առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է Grand Chess Tour-ի եզրափակիչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը մեկնարկում կմրցի Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Շախմատիստները կխաղան երկու դասական, երկու արագ և 4 կայծակնային պարտիաներ:

Լոնդոնում մեկնարկող մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մրցաշարը կեզրափակվի դեկտեմբերի 8-ին:


© 2009 ARMENPRESS.am