Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը կժամանի Հայաստան
17:33, 30 Նոյեմբեր, 2019Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի շրջանակներում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին կընդունեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
© 2009 ARMENPRESS.am